Վթարային շենքերում ապրում է շուրջ 180 ընտանիք. որքա՞ն գումար կպահանջվի բնակիչներին վերաբնակեցնելու համար

0 Min Read

Վարդաշենի 6-րդ փողոց 66/1 և 68ա 4-րդ կարգի վթարային շենքերում ապրում է շուրջ 180 ընտանիք: Բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով, քանի որ համայնքը համապատասխան բնակելի ֆոնդ ու ֆինանսական միջոցներ չունի, քաղաքապետարանը դիմել է կառավարության աջակցությանը՝ պետական բյուջեում համապատասխան գումար նախատեսելու առաջարկով: Նախնական հաշվարկներով կպահանջվի 3.2 մլրդ դրամ:

Կիսվեք այս հոդվածով