Ամերիկացի դերասան Վին Դիզելը մեծ հոնորար է ստացել Ջեյմս Քեմերոնի «Ավատար 2. Ջրի ճանապարհը» ֆիլմի նկարահանումների համար։ Այս մասին հայտնում է Koimoi-ն։
Դիզելն այս նախագծից վաստակել է $ 10 մլն։ Նրա դերի մանրամասները դեռ հայտնի չեն։ Նույն հոնորարը ստացել է Սեմ Ուորթինգթոնը, ով մարմնավորել է Ջեյք Սալլիին։ Նշվում է, որ դերասանը կկարողանա նաև պահանջել վարձույթից ստացված շահույթի 5 %-ը։
- Նեյթիրիի դերակատար Զոյա Սոլդանան վաստակել է $ 8 միլիոն
- Քեյթ Ուինսլեթը՝ $ 6 միլիոն
- Սիգուրնի Ուիվերը՝ $ 3,5 միլիոն
- Սթիվեն Լանգը՝ $ 2 միլիոն
- Ֆիլմի արտադրական բյուջեն գնահատվում է $ 250 միլիոն։
Ավելի վաղ Ջեյմս Քեմերոնը հրաժարվել էր «Ավատար 2»-ի սցենարից, որը նա գրում էր մեկ տարի շարունակ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում