Վատ ուսուցիչը սովորեցնում է ճշմարտությունը, լավ ուսուցիչը սովորեցնում է գտնել այն․ ասույթներ ուսուցիչների մասին

2 Min Read

Ուսուցչի աշխատանքն ամենահարգված և միևնույն ժամանակ ամենաբարդերից է համարվում։ Ուսուցիչը սովորեցնում է ոչ միայն դպրոցական իմաստություն, այլև կյանք։ Լավ դաստիարակը կարող է մոտեցում գտնել յուրաքանչյուր երեխայի նկատմամբ, գերել իր առարկայով։ Իզուր չէ, որ շատ հաջողակ մարդկանց թիկունքում հաճախ կանգնած են նվիրյալ ուսուցիչներ, մարդիկ որոնք կարողանում են ոգեշնչել և առաջ մղել իրենց խորհուրդներով և հավատով։

Banksnews.am շնորհավորում է բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և ներկայացնում նրանց նվիրված աֆորիզմներ.

  • Քո ուսուցիչը նա չէ, ով քեզ սովորեցնում է, այլ նա, ումից դու սովորում ես։

Ռիչարդ Բախ

  • Ով հասկանում է նորը, փայփայում հինը, նա կարող է ուսուցիչ լինել։

Կոնֆուցիոս

  • Մենք պետք է հավատանք նրան, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին։

Վուդրո Վիլսոն

  • Վատ ուսուցիչը սովորեցնում է ճշմարտությունը, լավ ուսուցիչը սովորեցնում է գտնել այն:

Ադոլֆ Դիստերվեգ

  • Ուսուցիչը մարդկային հոգիների ինժեներ է։

Միխայիլ Իվանովիչ Կալինին

  • Ուսուցիչներին խոսք տրվեց ոչ թե սեփական մտքերը հանգստացնելու, այլ ուրիշի մտքերն արթնացնելու համար։

Վասիլի Օսիպովիչ Կլյուչևսկի

  • Ուսուցչի ողջ հպարտությունն աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ։

Դմիտրի Իվանովիչ Մենդելեև

  • Ուսուցիչը նա է, ով ժամանակի ընթացքում իրեն ավելորդ է դարձնում:

Թոմաս Կարուտերս

  • Մարդը միշտ սովորում է միայն նրանցից, ում սիրում է։ Նրանք, ումից մենք սովորում ենք, իրավամբ կոչվում են ուսուցիչներ, բայց ոչ բոլոր մեզ սովորեցնողներն են արժանի այդ կոչմանը:

Յոհան Վոլֆգանգ Գյոթե

  • Լավ ուսուցիչը նման է մոմի. այրվելով լուսավորում է իր աշակերտների ճանապարհը:

անհայտ հեղինակ

Share This Article
Թողնել մեկնաբանություն