Քեթի Վուդը գնել է Tesla-ի բաժնետոմսերը՝ օգտվելով այն հանգամանքից, որ դրանք գնանկում են գրանցել՝ առաքումների հիասթափեցնող զեկույցի հրապարակմամբ պայմանավորված:
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, ARK Innovation ETF և ARK Next Generation Internet ETF հիմնադրամները ձեռք են բերել համապատասխանաբար 108,38 հազար և 23,83 հազար բաժնետոմս, հաղորդվում է Cathie’s Ark կայքում: Ark-ի հիմնական բորսայական ֆոնդը 2022 թվականին անկում է ապրել 60 %-ով, գրում է Bloomberg-ը։
Նշենք, որ սա Վուդի կողմից Tesla-ի բաժնետոմսերի երկրորդ գնումն է 2022 թվականի ընթացքում՝ մեկ տարով իր մասնաբաժինը վաճառելուց հետո։ Առաջին գնումը կատարվել է հունիսին։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Tesla-ի բաժնետոմսերն ընկել են 8,6 %-ով՝ ամենաշատը հունիսի 3-ից ի վեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում