Ադրբեջանից տարեկան 12-14 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու պայմանագրի ստորագրմանն են պատրաստվում Հունգարիան և Սլովակիան․ այս մասին գրում է Bloomberg-ը։
Ըստ առևտրային համաձայնագրի՝ ադրբեջանական պետական Socar էներգետիկ ընկերությունը գազ կմատակարարի ռուս-ուկրաինական սահմանին գտնվող Սուջա: Հունգարական MVM Zrt. և սլովակական Slovensky Plynarensky Priemysel AS-ն այդտեղից գազը կտեղափոխեն Եվրոպա։ Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել նույն գազատարի ցանցը, որով ռուսական գազն այժմ Ուկրաինայի տարածքով մատակարարվում է Եվրամիություն։
Ռուս-ուկրաինական տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում