Saxo Bank-ի սկանդալային կանխատեսումները 2023-ի համար

2 Min Read
3D Rendering. gold bars. Financial concepts

Դանիական բանկի տարեկան զեկույցում կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսությունը կմտնի «պատերազմական տնտեսության ռեժիմ, որտեղ ինքնիշխան տնտեսական օգուտներն ու ինքնապահովումը գերակայում են գլոբալիզացիան՝ միջազգային առևտրի ավելի ակտիվ և ազատ տեղաշարժով»։

2023 թվականի համար Saxo Bank-ի «սկանդալային կանխատեսումները» ներառում են մսի արգելք, ոսկու գների կտրուկ աճ և «Ո՛չ Brexit»-ին քվեարկություն Մեծ Բրիտանիայում:

Գալիք տարվա համար բանկի կոշտ տնտեսական կանխատեսումների շարքում Saxo Bank-ի ռազմավարական ապրանքների վերլուծաբանների տնօրեն Օլե Հանսենը նշել է, որ ոսկու գինը 2023 թվականին կհասնի 3000 դոլարից ավելի` ունցիայի* դիմաց, ինչը հսկայական աճ է` մոտ 67%-ով ավելի, քան ներկայիս գինը` 1797 դոլար մեկ ունցիայի դիմաց։

Ըստ զեկույցի՝ «աճող պատերազմական տնտեսության մտածելակերպը» ոսկին դարձնում է ավելի գրավիչ, քան արտարժույթի պահուստները:

Ըստ CRU համաշխարհային ապրանքային տնտեսության վերահսկող կազմակերպության՝ թեև վերլուծաբաններն ակնկալում են ոսկու գնի բարձրացում 2023 թվականին, այս մասշտաբի աճը քիչ հավանական է:

Կանխատեսվում է նաև, որ հավանաբար ևս մեկ հանրաքվե կանցկացվի՝ չեղյալ համարելու առաջին հանրաքվեի արդյունքները, որը թույլ տվեց Բրիտանիային դուրս գալ Եվրամիությունից 2016-ին, այսպիսով շտկելով բրիտանական տնտեսության վատթարացումները, որոնք առաջացել էին դուրս գալուց հետո:

Նոյեմբերի հարցումը ցույց է տվել, որ 59%-ը կարծում է, որ Brexit-ը (Եվրամիությունից առանձնանալու հանրաքվեն) «որոշակի վատ» կամ «շատ վատ» է եղել, մինչդեռ միայն 2%-ն է ասել, որ այն «լավ» է անցել:

Saxo-ի  գալիք տարվա այլ կանխատեսումներից են Ճապոնիայի իենի կապը ԱՄՆ դոլարին և Եվրամիության միասնական բանակի ձևավորումը: Այնուամենայնիվ, բոլոր կանխատեսումները ունեն 5-10% հավանականությամբ ։

Վերջին տասնամյակի ընթացքում Բանկը ամեն տարի հրապարակել է սարսափելի կանխատեսումների մի շարք, և դրանցից մի քանիսն իրականություն են դարձել: 2015-ին Saxo-ն կանխատեսեց, որ Մեծ Բրիտանիան կքվեարկի Եվրամիությունից դուրս գալու օգտին, կանխատեսեց, որ Գերմանիան 2019-ին կմտնի ռեցեսիա, որից Գերմանիան հազիվ թե խուսափեց, և գրազ եկավ, որ բիթքոյնը արագ աճ կունենա 2017-ին:

 

 

* Ունկի (ունցիա) – Զանգվածի չափման միավոր, հեղուկի չափման միավոր։ Մեր օրերում օգտագործվում է թանկարժեք մետաղների զանգվածի չափման համար, ինչպես նաև այն երկրներում, որտեղ զանգվածը չափվում է ֆունտերով։

 

Share This Article