Ջենիֆեր Լոպեսի հարսանեկան զգեստներից յուրաքանչյուրի արժեքը կազմել է առնվազն մեկ միլիոն դոլար

1 Min Read

Daily Mail-ի լրագրողներն անդրադարձել են ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի բազմամիլիոնանոց հարսանեկան հանդերձանքներին: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է պարբերականի կայքում։

Հարսանեկան արարողության ժամանակ երգչուհին եղել է 3 տարբեր զգեստներով։ Լոպեսի հարսանեկան զգեստները Ralph Lauren ապրանքանիշի դիզայներները պատրաստել են հատուկ իրենց հաճախորդի համար։ Նշվում է, որ յուրաքանչյուր զգեստի արժեքը կազմել է առնվազն 1 միլիոն դոլար:

Երգչուհին իր անձնական կայքում մանրամասն ցուցադրել է հարսանեկան հանդերձանքը՝ տեղադրելով լուսանկարիչ Ջոն Ռուսոյի նկարները։ Կադրերում երևում է, որ սկզբում Լոպեսը եղել է վեցմետրանոց շլեյֆով կիպ զգեստով, ապա հագել է ատլասե զգեստ՝ զարդարված Swarovski բյուրեղներով։ Վերջին զգեստը պատրաստվել է նույն ոճով, լրացուցիչ զարդարված՝ V-աձև դեկոլտեով և մարգարտյա դետալներով։

Փոփ-աստղն ամուսնացել է դերասան Բեն Աֆլեքի հետ Ջորջիայի նահանգի Ռիսբորո քաղաքում գտնվող նրա կալվածքում:

Share This Article