Հայաստանը հաջորդ տարի կվերցնի 600 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ։
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պլանավորում ենք ունենալ 600 միլիոն դոլար բյուջետային աջակցության վարկ, 500 միլիոն դոլարի եվրոբոնդի թողարկում։ Այս ամբողջն ուղղված է լինելու ոչ միայն դեֆիցիտը ֆինանսավորելուն, այլ նաև նախորդ վարկերի մայր գումարների մարմանը»,- ասաց նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում