«Disney»-ը վերջնականապես լքում է ռուսական շուկան

1 Min Read

«Disney»-ը հեռացրել է իր ռուսական կայքերն ու սոցիալական ցանցերի հաշիվները․ այժմ այդ հղումները տանում են դեպի ընկերության գլխավոր պորտալ։ «Disney»-ը Ռուսաստանին հանել է նաև գործընկեր երկրների ցանկից։ Հայտնում է BFM-ը։

Արդեն մեկ ամիս է, ինչ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ «Disney»-ի մոսկովյան գրասենյակը փակվել է, և աշխատակիցները հեռացվել են աշխատանքից։ Այս մասին ասել է «Salo» մարքեթինգային գործակալության «Կինոյի և Սերիալի» զարգացման գծով տնօրեն՝ Ալեքսանդր Գոլուբչիկովը։

Հիշեցնենք, որ կորպորացիան հայտարարել է Ռուսաստանում իր բիզնեսի բոլոր ստորաբաժանումների աշխատանքի դադարեցման մասին դեռևս մարտին:

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին «Universal»-ի և «Sony»-ի ռուսական գրասենյակների ղեկավարները հայտարարել են, որ բացել են նոր ընկերություններ, որտեղ այժմ աշխատում են իրենց աշխատակիցները՝ դրանք «Atmosfera Kino»-ն և «Content Club»-ն են: Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում «Disney»-ի ռուսական գրասենյակի աշխատակիցներին դեռ չի հաղորդվում։

Share This Article
1 Comment