Թրամփի և Վենսի հեռախոսները գաղտնալսելու փորձ են արել չինացի հաքերները

1 Min Read

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների գործակալությունը (CISA) հայտարարել են չինացի հաքերների նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին, ովքեր մուտք են գործել ԱՄՆ հեռահաղորդակցություն:
Լրատվամիջոցները հայտնում են, որ խոսքը հաքերների կողմից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսի հեռախոսներին մուտք գործելու փորձի մասին է։

ԱՄՆ գերատեսչությունների հայտարարության մեջ ասվում է, որ ՀԴԲ-ն հայտնաբերել է «չարամիտ գործունեություն» «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ կապված անհատների կողմից»: Հաքերից տուժած կազմակերպությունները պետք է դիմեն իրենց տեղական ՀԴԲ կամ CISA գրասենյակներին. ասվում է հայտարարության մեջ:

Associated Press-ի աղբյուրների համաձայն՝ չինացի հաքերները «լրտեսական օպերացիա» են իրականացրել՝ ուղղված Դոնալդ Թրամփի և Ջեյ Վենսի բջջային հեռախոսներին։ Բացի այդ, հաքերները ծրագրել էին մուտք ունենալ դեպի Քամալա Հարիսի «դեմոկրատական ​​արշավի հետ կապված» մարդկանց հեռախոսները։

New York Times-ի աղբյուրներն ասում են, որ քննիչները այժմ փորձում են պարզել, թե ինչ տվյալներ կարող են գողացվել չինացի հաքերների գործողության արդյունքում: Հրատարակության տվյալներով՝ գործողությունն ուղղված է եղել նաև սենատոր Չակ Շումերին պատկանող սարքերին։ Խոսքը կարող է լինել ամերիկյան Verizon հեռահաղորդակցության ընկերության հեռախոսային համակարգը կոտրելու մասին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով