Ներդրողները գրեթե կորցրել են հավատը ԵՄ ավտոարդյունաբերության նկատմամբ.վաճառքը կտրուկ անկում է ապրել

1 Min Read

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը կտրուկ անկում է ապրում։ Այս ճգնաժամն արտահայտվել է դեռևս 2024թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավտոմեքենաների վաճառքի ծավալների  18,3% անկմամբ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Արդյունքում ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն օգոստոսին հաստատվել են մոտ 644 հզր հատ  մակարդակում։

Պահանջարկի կտրուկ անկում է գրանցվել եվրոպական բոլոր խոշորագույն ավտոշուկաներում։ Այսպես,  ավտոմեքենաների վաճառքը նվազել է` 

  • Գերմանիայում` մոտ 28% -ով,
  • Ֆրանսիայում՝ մոտ 24% – ով,
  • Իտալիայում՝ մոտ 13% – ով,
  • Իսպանիայում՝ մոտ 7% – ով:

Հեղեղումներից վնասված ավտոմեքենաների տերերը փոխհատուցում կստանան


Էլեկտրոմոբիլների պահանջարկն օգոստոսին նվազել է մոտ 44% -ով, որի արդյունքում վաճառքի ծավալները կազմել են  մոտ 93 հզր հատ:

ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալում Էլեկտրոմոբիլների մասնաբաժինն անցյալ տարվա 21 %-ից իջել է մինչև 14%։ Եվրոպական ավտոարտադրողները սկսել են աստիճանաբար հրաժարվել էլեկտրական մեքենաներ արտադրելու համարձակ ծրագրերից։

Վաճառքի ընդհանուր անկման ֆոնին իրենց հավակնություններն արդեն մեղմացրել են Volvo-ն, Volkswagen-ը և Mercedes-ը ։  Իսկ ներդրողները գրեթե կորցրել են հավատը ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ից և Չինաստանից զգալի հետ մնալու պատճառով:

Ավելի վաղ ՉԺՀ-ն իր ավտոարտադրողներին խորհուրդ էր տվել ներդրումներ չանել Ռուսաստանում։ 

 

 

Կիսվեք այս հոդվածով