ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ մշտադիտարկումներն անցկացվել են 59 տնտեսվարողների մոտ (Կոտայք՝ 45, Վայոց ձոր՝ 14), միայն 6-ի դեպքում են արձանագրվել խախտումներ, և առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 70 կգ միս-մսեղիք:
Արձանագրվել են խոչընդոտման դեպքեր։
Առգրավված խմբաքանակները ոչնչացվել են այրման միջոցով:
Հիշեցնենք՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում նախորդ տարվա վերջին կատարված փոփոխությամբ ամրագրվել է, որ լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը, և կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսվարողի միջոցների հաշվին, իսկ եթե վերջինիս հրաժարվում է ծախսերը կատարելուց, լիազոր մարմնի կողմից կատարված ծախսերը հետագայում տնտեսվարողից կգանձվեն դատական կարգով: