Համաշխարհային բանկը Թուրքիային կհատկացնի 1․9 մլրդ դոլար

1 Min Read

Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Համաշխարհային բանկի հետ ստորագրել է 4 նախագծի ֆինանսավորման համաձայնագիր։ Այս մասին հայտնում  Ermenihaber-ը։

Այդ համաձայնագրերը վերաբերում են էներգիաարդյունավետությանը, ջրհեղեղների ու երաշտի ռիսկերի կառավարմանը երկրաշարժի գոտում, տարածքի կանաչապատման ու արդյունաբերական օբյեկտների վերակառուցմանը։

Այս նախագծերի համար Համաշխարհային բանկը Թուրքիային է հատկացրել 1․9 մլրդ դոլարի ֆինանսավորում։

Նշված ծրագրերը կիրականացվեն շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության և անտառային տնտեսության ու արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունների կողմից:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով