Ո՞ր երկիրն է խոչընդոտում Թուրքիայի ԲՐԻԿՍ մտնելու ցանկությանը

1 Min Read

Թուրքիայի «Քարնեգիի հիմնադրամի» արտաքին քաղաքականության գծով փորձագետ Սինան Ուլգենը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դաշինքի 16-րդ գագաթաժողովից առաջ անդամակցության հայտ է ներկայացրել դաշինքին։

Հայտը մերժվել է, որովհետև Հնդկաստանն է դեմ եղել Թուրքիայի անդամակցությանը։ Ըստ վերլուծաբանի՝ պատճառը Հնդկաստանի թշնամի Պակիստանի հետ Անկարայի ունեցած լավ հարաբերություններն են։

Էրդողանի ԲՐԻԿՍ մտնելու ցանկության պատճառը ոչ միայն Պուտինի հետ նույն դաշինքում գտնվելու ձգտումն է, այլև ԵՄ-ից հիասթափությունը․ այսպես է կարծում թուրք վերլուծաբանը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով