100 մլն եվրո է Ֆրանսիան հատկացրել Լիբանանին։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի՝ Լիբանանի աջակցությանը նվիրված համաժողովում։ Մակրոնի խոսքով՝ ՄԱԿ-ը կոչ է արել Լիբանանին տրամադրել 426 մլն եվրո, որից 100 մլն-ն կհատկացնի Ֆրանսիան:
Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան «իր ավանդը կներդնի լիբանանյան բանակի մատակարարումներում»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում