«Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակի պատճառով Qatar Airways-ը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Իրաք, Իրան և Լիբանան և հակառակ ուղղությամբ»,- ասվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։
Qatar Airways-ը հայտարարել է, որ դադարեցնում է թռիչքները դեպի Իրան, Իրաք և Լիբանան, ինչպես նաև սահմանափակում է թռիչքները դեպի Հորդանան՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և Իրանի վրա Իսրայելի սպասվող հարվածի ֆոնին:
Ավիաընկերությունը նշում է, որ դեպի Հորդանան թռիչքները կսահմանափակվեն ցերեկային ժամերով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում