«ԲՐԻԿՍ-ը ապագայի համայնքն է: Իր ներուժի առումով այն կարող է մոտեցնել հավաքական Արևմուտքի գերիշխանության պատմության ավարտը, որը պարզվեց՝ ի վիճակի չէ պատասխանատվություն կրել միջազգային հարաբերությունների քաղաքակիրթ զարգացման համար»,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ԲՐԻԿՍ միավորումն ունի ներուժ՝ մոտեցնելու հավաքական Արևմուտքի գերակայության պատմության ավարտը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում:
Ըստ Լուկաշենկոյի` կառույցի անդամ երկրների իրավասության մեջ է ապահովել, որ ազդեցության իրական լծակներն անցնեն առաջադեմ համաշխարհային մեծամասնության ձեռքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում