ԿԳՄՍ նախարարը՝ ԼՂ-ից տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման մասին

1 Min Read

Ստեղծված են եղել բոլոր պայմանները կրթությունը մեր ուսումնական հաստատություններում շարունակելու՝ առանց ֆինանսական դժվարություններ ունենալու: Ինչո՞ւ են որոշ քաղաքացիներ ընտրել այն հաստատությունները, որոնք ընտրել են, դա ամբողջությամբ իրենց իրավունքն է, բայց Կառավարության աջակցության շրջանակը ի սկզբանե հայտարարվել է, ընտրության հնարավորություն եղել է և կա, և այդ իմաստով, ես կարծում եմ, որ գուցե ուսանողները պետք է մտածեն, եթե իրենց կրթությունը ցանկանում են շարունակել՝ տեղափոխվելով պետական ուսումնական հաստատություններ: Գործում է նաև տեղափոխման կարգ, և դրա համաձայն կարող են ընտրել հետագա կրթությունը շարունակելու նպատակահարմարությունը:

Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված՝ ոչ պետական բուհերում սովորող ուսանողների վարձավճարների փոխհատուցման հնարավորության հետ կապված հարցին:

«Ինչ վերաբերում է Կառավարության որոշմամբ շահառուների շրջանակի վերանայմանը, պետք է ասեմ, որ մենք ունենք շուրջ 4000 շահառուներ բարձրագույն ուսումնական հաստատություններում և միջին մասնագիտական հաստատություններում, ինչը նշանակում է, որ բավականին մեծ ծավալի աջակցություն ենք ցուցաբերում»,- նշեց նախարարը:

Կիսվեք այս հոդվածով