Բաքվի Նիզամիի շրջանի նավթավերամշակման գործարանում այսօր հրդեհ է բռնկվել։
Հեյդար Ալիևի անունը կրող այդ գործարանը Ադրբեջանում նավթ մշակող երկու խոշոր ձեռնարկություններից մեկն է։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհը մարվել է, կանխվել է կրակի տարածումը։ Դատելով սոցցանցերում տարածված տեսանյութերից՝ հրդեհը բռնկվել էր արտադրական տեղամասում, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում