Հնդկաստանի իշխանությունները դեմ են ԲՐԻԿՍ-ի հետագա ընդլայնմանը. գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, ինչպես գործակալության զրուցակիցն է ասել, երկիրը չի ցանկանում, որպեսզի ԲՐԻԿՍ-ը վերածվի հակաամերիկյան կոալիցիայի։
Նման դիրքորոշում ունեն Բրազիլիան և Հարավային Աֆրիկան։
Հնդկաստանի պաշտոնյաների խոսքով՝ երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ ԲՐԻԿՍ-ը կվերածվի հակաամերիկյան կոալիցիայի, որտեղ գերակշռում են Ռուսաստանը և Չինաստանը։ Գործակալությանը նույն տեսակետն են հայտնել Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի պաշտոնյաները։
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյան նաև ասել է, որ Աբու Դաբին ամբողջությամբ մերժում է ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը ներկայացնելու ցանկացած փորձ՝ որպես փաստ, որ Գլոբալ հարավը ընդդիմադիր է Արևմուտքին: Նա պարզաբանել է, որ ԱՄԷ-ն շատ լավ հարաբերություններ ունի արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։
ԲՐԻԿՍ-ը ներառում է ինը երկիր՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, ԱՄԷ և Եթովպիա։ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում, հոկտեմբերի 22-ից 24-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում