Պետդուման հոկտեմբերի 22-ի լիագումար նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունեց օրենք, որը սահմանում է նվազագույն աշխատավարձը: Ըստ այս օրենքի` 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում նվազագույն աշխատավարձ կսահմանվի 22,4 հազար ռուբլի:
Պետդումայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Տարասենկոն նշել է, որ նվազագույն աշխատավարձը 2024 թվականի համեմատ կավելանա 16,6%-ով։ Ռուսաստանի կառավարությունը նպատակ ունի նվազագույն աշխատավարձը 2030 թվականին հասցնել 35 հազար ռուբլու։
Հունիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց, որ 2025 թվականից Ռուսաստանում կսահմանվի նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերակցությունը։
Նա պարզաբանել է, որ 2025 թվականից նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի 48 տոկոսը, ապա հարաբերակցությունը կաճի, իսկ մինչև 2030 թվականը այն պետք է կազմի առնվազն 35 հազար ռուբլի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում