Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել հնդկական ընկերության դեմ, որը գնել է իրանական նավթը և վաճառել այն Չինաստանին։ Հայտնում է ТАСС-ը։
Դա տեղի է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի՝ ԱՄՆ կատարած այցից մի քանի օր անց։ Tibalaji Petrochem Pvt Ltd մասնավոր ընկերությունը, որը հիմնված է Մումբայում և մասնագիտացած է նավթամթերքների վաճառքում, պատժամիջոցների է ենթարկվել։

Ըստ ԱՄՆ-ի առևտրի նախարարության՝ այն միլիոնավոր դոլարների նավթաքիմիական արտադրանք է գնել Իրանից և վերավաճառել Չինաստանին։
Առևտրի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Tibalaji Petrochem Pvt Ltd-ն գնել է իրանական նավթաքիմիական արտադրանք, այդ թվում՝ մեթանոլ և արդյունաբերական նավթ՝ հետագայում Չինաստան առաքելու համար: Այս գործողություններն իրականացվել են Triliance Petrochemical Cj LTD-ի միջոցով, որը նախկինում գտնվում էր ԱՄՆ պատժամիջոցների տակ:
Հնդկաստանի կառավարությունը դեռ չի արձագանքել այս պատժամիջոցներին։ Սակայն ըստ տեղական աղբյուրների՝ ամերիկյան կողմի գործողությունները «մտահոգություն են առաջացնում», քանի որ դրանք ձեռնարկվել են Հնդկաստանի արտգործնախարարի ԱՄՆ կատարած այցից անմիջապես հետո։