«Բարսելոնան» ակնկալում է եկամուտի աճ

1 Min Read
The logo of FC Barcelona on the facade of the Camp Nou stadium in Barcelona. File photo: AFP/Pau Barrena

«Բարսելոնան» ակնկալում է եկամուտի և շահութաբերության կտրուկ աճ ակտիվների վաճառքի օգնությամբ ֆինանսական վիճակն ամրապնդելուց հետո: Հայտնում է Bloomberg-ը։

Իսպանական հայտնի ֆուտբոլային ակումբը կանխատեսում է 1,26 միլիարդ եվրո (1,3 միլիարդ դոլար) եկամուտ։ Այն 240 միլիոն դոլարով ավելի է՝ 2021 թ համեմատ: Ակնկալվում է, որ շահույթը կկազմի 274 մլն եվրո՝ 180%-ով ավելի նախորդ սեզոնի համեմատ:

Ֆուտբոլիստների համար պայմանագրերի և աշխատավարձերի ստորագրման անվերահսկելի ծախսերը, ինչպես նաև համաճարակի ընթացքում տոմսերի և ապրանքների եկամուտների կտրուկ անկումը հանգեցրել էին նրան, որ ակումբի պարտքերն ու պարտավորությունները հասել էին 1,35 միլիարդ եվրոյի: Սա դրդեց նախագահ Ժոան Լապորտային վաճառել ակումբի որոշ ակտիվներ:

Բարսելոնան հունիսին և հուլիսին երկու գործարքների արդյունքում Սան Ֆրանցիսկոյում գտնվող Sixth Street Partners ներդրումային ընկերությանը  վաճառեց իր 25 տարվա մեդիա իրավունքների 25%-ը ՝ ստանալով 667 մլն եվրո, և ևս 203 մլն դոլար՝ Barcelona Studios-ի 49%-ի վաճառքից երկու առանձին գործարքներով։ Մարտին ակումբը նաև երկարաժամկետ հովանավորչական պայմանագիր է կնքել հոսքային հսկա Spotify Technology SA-ի հետ:

Share This Article