Որո՞նք են ԵԱՏՄ 2025 թ․-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները

1 Min Read

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին հաստատվել է ԵԱՏՄ 2025 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների նախագիծը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ հավելելով, որ նիստին մասնակցել է նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը

Ծրագիրի առաջնահերթ ոլորտներն են

• ԱՊՀ անդամ երկրների և այլ երկրների հետ փոխգործակցության ակտիվացում,

• համագործակցության զարգացում միության դիտորդ երկրների հետ,

• երկխոսության զարգացում Եվրասիայի հիմնական ինտեգրացիոն և միջպետական ասոցիացիաների հետ,

• երրորդ երկրների շուկաների հետ միության տրանսպորտային կապի բարձրացում:

Ընդունվել է ԵԱՏՄ շրջանակներում դեղերի կարգավորման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ հանձնարարական՝ իրական կլինիկական պրակտիկայի տվյալների հավաքագրման, վերլուծության և օգտագործման համար:

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանը ներառում է «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների նախապատրաստում սպորտային թիմերի սարքավորումների հետ կապված։

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ մոտեցումների շուրջ։

Խորհրդի մասնակիցները հաստատել են ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական քաղաքականության 2024–2025 թվականների հիմնական ուղենիշների իրականացման միջոցառումների ցանկը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով