Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը COP29-ի շրջանակներում կստորագրեն միջկառավարական համաձայնագիր՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում։ Այս մասին ադրբեջանական մամուլին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Խոսելով Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Ադրբեջանի և Վրաստանի տարածքով «կանաչ» էներգետիկ միջանցքի ստեղծման մասին՝ Շահբազովը նշել է, որ նախագծի շրջանակներում առաջիկա խնդիրներից մեկը համատեղ ձեռնարկության ստեղծումն է, որի կենտրոնակայանը պետք է լինի Բաքվում։
Կստեղծվեն «Կասպից-Սև ծով-Եվրոպա», «Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա» և «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Եվրոպա» «կանաչ» էներգետիկ միջանցքներ, որոնք կամրապնդեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։
Ըստ Էներգետիկայի նախարարի՝ անցյալ տարի Ադրբեջանում վերականգնվող էլեկտրաէներգիայի հզորությունն աճել է 373,6 ՄՎտ-ով, ընդ որում մեծ մասը բաժին է հասնում Կասպից և ԱՊՀ երկրներում օտարերկրյա ներդրումներով առաջին արևային էլեկտրակայանին՝ Գարադաղի ՋԷԿ-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում