Որքա՞ն աշխատավարձի դեպքում են պատրաստ աշխատել Ռուսաստանում․ հետազոտություն

1 Min Read

Ռուսաստանցիների կեսը պատրաստ չէ աշխատել 50 000(201 744 դրամ) ռուբլուց ցածր աշխատավարձով, ևս 20%-ը պատրաստ է հրաժարվել աշխատանքից, եթե աշխատավարձը պակաս կլինի  100 000 ռուբլուց։

Ընդ որում, միայն 6%-ն է իր աշխատանքային հմտությունները գնահատել 50000 ռուբլուց ցածր: Միայն 8%-ն է կարծում, որ իրենց աշխատանքը արժե ավելի քան 200 000 ռուբլի։

Հետազոտությունն իրականացվել է առցանց հարցման միջոցով, որին մասնակցել է 2200 հարցված մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքներից:

Հարցման մասնակիցների 6%-ը նշել է ընդունելի նվազագույն աշխատավարձը՝ 120,000 ռուբլի, ևս 3%-ը՝ 150,000 ռուբլի:

Հետազոտության համաձայն՝ ռուսաստանցիների երկու երրորդը կարծում է, որ իրենց ստացած աշխատավարձը որոշ չափով (44%) կամ բացարձակապես (23%) համեմատելի չէ իրենց հմտությունների գնահատման հետ։

Շատ ռուսների համար աշխատանքի ընտրության ժամանակ որոշիչ գործոնը աշխատավարձն է։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների կեսը (51%) պատրաստ է հրաժարվել սպասվածից ցածր աշխատավարձով աշխատանքից, նույնիսկ եթե կա սոցիալական փաթեթ և այլ արտոնություններ: Աշխատանքի ընտրության վրա ազդող այլ գործոնների թվում հարցվածները նշել են աշխատավարձի վճարումը ամբողջությամբ ծրարով (44%) կամ «մոխրագույն աշխատավարձ նվազագույն սպիտակ մասով» (35%), սոցիալական փաթեթի բացակայություն (35%), աշխատավարձի կամ կարիերայի աճի հեռանկարները (համապատասխանաբար 23% և 19%), ինչպես նաև բժշկական ապահովագրության բացակայություն (13%):

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով