Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 32 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
- հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
- հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք,
- հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 18 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4.5 մլն դրամ տուգանք,
- hացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի և հանրային սննդի (հանդիսությունների սրահ չունեցող) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
- մթերային խանութում ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք,
- մսամթերքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 18 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4․5 մլն դրամ տուգանք,
- շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.250 մլն դրամ տուգանք,
- սուրճի և թեյի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.250 մլն դրամ տուգանք,
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
- տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
- այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք:
Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 17 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների, կցվում է։
Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 48 հարկ վճարողների ցանկը կցվում է։