ՆԵՐՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 2022Թ.—Ի ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1 Min Read

Բնակչությունը, հասարակական և քաղաքական բազմաթիվ գործիչներ երկրում կուտակված պարտքի մասին խոսելիս անընդհատ անդրադարձ են կատարում արտաքին պարտքին՝ անտեսելով ներքին պարտքի գոյությունը։ Սակայն, թե՛ ներքին, թե՛ արտաքին պարտքի անկաառավարելի աճը կարող է հանգեցնել ցավալի արդյունքների տնտեսության և, վերջ ի վերջո, հասարակության տարբեր շերտերի համար։

Ներքին պետական պարտքը 2021թ.դեկտեմբերի 31-ի և 2022թ.-ի հունիսի 30-ի դրությամբ եղել է հետևյալ մակարդակում.

Գծապատկեր 1. ՀՀ ներքին պետական պարտքը 2021թ.-ի դեկտեմբերի  և 2022թ.-ի հունիսի վերջի դրությամբ.

Գծապատկեր 1-ից նկատում ենք, որ 2021թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ՝ 2022թ.-ի հունիսի վերջի դրությամբ տեղի է ունեցել պետական ներքին պարտքի աճ 13%-ով, որն արձանագրվել է 1,402,914.2 մլն դրամ մակարդակում։

Ներքին պետական պարտքի կառուցվածքը 2022թ.-ի հունիսի վերջի դրությամբ ունեցել է հետևյալ պատկերը.

Գծապատկեր 2. ՀՀ ներքին պետական պարտքի կառուցվածքը 2022թ.-ի հունիսի վերջի դրությամբ

Հարկավոր է նշել, որ ռեզիդենտներից վարկեր չեն ներգրավվել նշված ժամանակահատվածներում։ 2022թ.-ի հունիսի 30-ի դրությամբ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերի մասնաբաժինը կազմել է 92%:

Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի մասնաբաժինը նվազել է և 2022թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել 8%։ Եվ վերջապես, ներքին երաշխիքների մասնաբաժինը 30,06,2022թ.-ի դրությամբ կազմել 0,4%։

Կիսվեք այս հոդվածով