Աշխարհում տեղի ունեցող զարգացումները խիստ մտահոգիչ են մեզ բոլորիս համար: Ցավալին այն է, որ տեղի ունեցող գործընթացներում մասնակցություն է ունենում նաև Հայաստանը:
Մեր երկիրը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում մենք միայն
հանձնում ենք մեր տարածքները, մեր մարդկանց, մեր արժանապատվությունը և այլն: Այդ փորձությունների վերջը դեռևս չի երևում:

Սակայն, անհանգիստ է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Եվրոպայում:
Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայի սրտում ստեղծվել է պայթյունավտանգ մի իրավիճակ, որը հղի է լուրջ հետևանքներով: Առաջին հերթին լարված է իրավիճակը Ուկրաինայում, որի տարածքները մեկը մյուսի հետևից գրավում է ՌԴ-ն: Մյուս լարվածությունը Բալկաններում է՝ սերբերի և կոսովարների միջև:
Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների անկումը շարունակվում է: Լարված է իրավիճակը Արևելյան Ասիայում, որտեղ առկա է երկու Կորեաների հակամարտությունը, Չինաստան-Թայվան լարվածությունը: Այս բոլորը խոչընդոտում են Արևմուտք-Չինաստան հարաբերություններին:
Աշխարհի մյուս անկյուններում ևս կայունություն չկա: Աշխարհում շարունակվում են տարատեսակ վիրուսների տարածումը, որը ևս համարվում է
աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդող գործոն: Այդուհանդերձ փորձագետների զգալի մասը առանձնացրել է ստորև բերված աշխարահաքաղաքական զարգացումները, որոնք հնարավոր է տեղի ունենան 2023թ․-ին.
Գծապատկեր 1. Փորձագետների կանխատեսումները 2023թ․-ի աշխարհաքաղաքական իրադարձությունների վերաբերյալ
Փորձագետների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ 2023թ․-ին եվրոպական միասնականությունը փորձության է ենթարկվելու՝ հիմք ընդունելով այն ցնցումները, որոնց ենթարկվում են եվրոպական տարբեր երկրների տնտեսությունները: Փորձագետները նշում են, որ Չինաստանը կշարունակի սպառնալ Թայվանին, սակայն չի գնա առճակատման: Կանխատեսումների համաձայն՝ ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվի 2023թ․-ին:
Կատարված կանխատեսումները փաստում են, որ 2023թ․-ին ավտորիտար ռեժիմներով պետություններում էլ ավելի կսրվեն իշխանությունների և քաղաքացիների հարաբերությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://www.binance.com/uk-UA/register?ref=T7KCZASX
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me? https://accounts.binance.com/es/register?ref=OMM3XK51