Որքա՞ն է նվիրաբերել Մասկը Թրամփի քարոզարշավի խմբին

1 Min Read

Աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող Իլոն Մասկը երեք ամսվա ընթացքում մոտ 75 միլիոն դոլար է նվիրաբերել նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին սատարող America PAC քաղաքական կոմիտեին,որի հիմնադիրն է Իլոն Մասկը։

Սյս մասին հաշվետվությունը ներկայացված է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում, գրում է Ria.ru-ն:

Reuters-ի փոխանցմամբ՝ ըստ հաշվետվության, Մասկը 74,95 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական քարոզարշավին հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում,որից ծախսվել է 72 միլիոն դոլարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով