Ընկերության շահույթն աճել է ավելի քան 3 անգամ. մանրամասն՝ թվերով

2 Min Read

Amazon-ը ԱՄՆ-ում համացանցային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունն է։ «Amazon.com» կայքն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրախանութ, սակայն շուտով սկսել է վաճառել «DVD» սկավառակներ, «VHS» երիզներ, ձայնասկավառակ, վիդեո և MP3 հոսքերի ու բեռնումների ծառայություն, ծրագրեր, տեսախաղեր, էլեկտրական սարքեր, կահույք, սնունդ, խաղալիքներ և զարդեր՝ շարունակաբար ընդլայնվելով։

Ընկերությունը նաև արտադրում է էլեկտրական սարքեր՝ «Amazon Kindle» էլեկտրոնային գրքեր, «Fire» պլանշետային համակարգիչներ, «Fire TV» հեռուստատեսություն և «Fire Phone» հեռախոս, ինչպես նաև համակարգչային ամպային ծառայություններ։ Ընկերության հիմնադիրն է աշխարհի ամենահարուստ մարդկանցնից մեկը՝ Ջեֆ Բեզոսը։ Ներկայումս «Amazon»-ը համաշխարհային մասշտաբի ընկերություն է, որն իր ներկայացուցչությունն ունի բազմաթիվ երկրներում։


Ջեֆ Բեզոսը վաճառել է Amazon-ի 2 միլիարդ դոլարի բաժնետոմս․ ի՞նչ է ծրագրել հայտնի միլիարդատերը


Amazon-ը զեկուցել է առաջին եռամսյակի իր ամենաբարձր շահույթի մասին՝ այն համատեքստում, որ ընկերությունը հսկայական ռեսուրսներ և ժամանակ է տրամադրում մանրածախ բիզնեսի արդյունավետության բարձրացմանը և մեծացնում է  իր ամպային հաշվարկի ծավալները: Ընկերությունը նաև առաջին անգամ մոտեցել է տարեկան $100 մլրդ արժողությամբ ամպային հաշվարկների վաճառքին:

Amazon-ի հասույթն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին կազմել է $143,3 մլրդ, ինչը 13%-ով  ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ընկերության շահույթն աճել է ավելի քան 3 անգամ ՝ հասնելով $10,4 մլրդ: Արդյունքները գերազանցել են Ուոլ Սթրիթի վերլուծաբանների սպասելիքները: 

Amazon Reports $143.3 Billion in Revenue for First Quarter of 2024 – The New York Times (nytimes.com)

Share This Article