ԵՄ նոր պատժամիջոցների հայտարարումից ժամեր անց Թեհրանի առաջատար Iran Air ավիաընկերությունը չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի Եվրոպա՝ ուղևորներին որոշման մասին տեղեկացնելով SMS հաղորդագրության միջոցով:
Ինչպես հայտնում է euronews.com-ը, օդանավակայան զանգահարելիս օպերատորը պատասխանել է, որ պատճառը ավիաընկերության դեմ ԵՄ պատժամիջոցներն են:
Երկուշաբթի ԵՄ-ն իրանական երեք ավիաընկերությունների՝ Iran Air-ը, Mahan-ը և Saha-ն ավելացրել է իր ցուցակում՝ նոր պատժամիջոցներ կիրառելով դրանց դեմ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում