Պուտին. Ռուսաստանը BRICS-ի երկրներին կառաջարկի օգտագործել թվային արժույթներ

1 Min Read

Ռուսաստանը BRICS-ի իր գործընկերներին կառաջարկի թվային արժույթների օգտագործումը «ներդրումային գործընթացներում» այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը BRICS երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Հիմա մենք ցանկանում ենք մեր գործընկերներին առաջարկել, ես դեռ մանրամասն չեմ խոսի, բայց մենք ուզում ենք բավականին լուրջ խնդիր առաջարկել՝ դա ներդրումային գործընթացներում թվային արժույթների օգտագործման խնդիրն է»,- ասել է Պուտինը։

Եվ ոչ միայն BRICS-ի անդամ երկրներում, այլ BRICS-ի անդամ երկրների կողմից՝ ի շահ այլ զարգացող տնտեսությունների, որոնք զարգացման լավ հեռանկարներ ունեն: Ավելին, մենք կարող ենք այնպիսի գործիք պատրաստել, որը գործնականում ոչ գնաճային կլինի։ Այն գտնվելու է BRICS-ի համապատասխան կառույցների հսկողության ներքո։ Սա կարող է լինել ևս մեկ շատ հետաքրքիր լավ քայլ համաշխարհային հարավի զարգացման գործում և մեր անմիջական ակտիվ մասնակցությամբ։

Նախագահի խոսքով, արդեն իսկ ընթանում են համապատասխան խորհրդակցություններ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի հետ և նախատեսվում են Հարավային Աֆրիկայի հետ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով