Տարեկան որքա՞ն գազ է արտահանում Ադրբեջանը և ո՞ր երկրներ

1 Min Read

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանը 4,2%-ով ավելացրել է գազի արտահանումը համաշխարհային շուկա՝ հասցնելով մինչև 18,4 մլրդ խմ: Սոցցանցի իր էջում այս մասին գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում Եվրոպա է արտահանվել 9,4 մլրդ խմ գազ, Թուրքիա՝ 7,3 մլրդ, Վրաստան՝ 1,7 մլրդ խմ։ Հունվար-սեպտեմբերին TANAP-ի միջոցով Թուրքիա է մատակարարվել 4,2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Էներգետիկայի նախարարության ղեկավարը նաև նշել է, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում գազի արդյունահանումն ավելացել է 1,1 միլիարդ խորանարդ մետրով՝ հասնելով 37,1 միլիարդի։

Հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում նավթի և կոնդենսատի արդյունահանումը կազմել է 21,6 մլն տոննա, իսկ արտահանման ծավալները՝ 17,9 մլն տոննա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ The Economist-ի կանխատեսման մեջ նշվում էր, որ այս տարի Ադրբեջանում նավթի և գազի կոնդենսատի օրական արդյունահանումը կկազմի 662 հազար բարել։ Միաժամանակ լրատվականըը կանխատեսում է առաջիկա տարիներին նավթի և գազի արտադրության անկում։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով