Հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգավորումները` Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է բոլոր այն հարկ վճարողներին, որոնց մոտ դեռևս ակտիվացված չէ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման գործառույթը, ինչպես նաև ունեն ՀՀ առևտրային բանկերին ներկայացված դիմումներ, հետևողական լինել գործընթացն ավարտին հասցնելու հարցում:
Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակում, ՀՀ առևտրային բանկերին միայն դիմում ներկայացված լինելու փաստը հաշվի չի առնվելու որպես բարենպաստ հանգամանք:
Հիշեցնենք, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն։