TikTok-ը երեք ամսում հեռացրել է 113 միլիոն տեսանյութ՝ հարթակի կանոնները խախտելու համար

1 Min Read

2022 թվականի ապրիլից մինչև հունիս TikTok-ի մոդերատորների թիմը սոցիալական ցանցից հեռացրել է ավելի քան 113 միլիոն տեսանյութ, որոնք խախտել են հարթակի կանոնները։ Այս մասին հղում անելով TikTok-ի եռամսյակային զեկույցին, գրում է The Verge-ը։

Չնայած առաջին հայացքից այս ցուցանիշը տպավորիչ է թվում, սակայն, ըստ The Verge-ի, այն ներկայացնում է երեք ամսվա ընթացքում TikTok վերբեռնվող տեսանյութերի ընդհանուր թվի ընդամենը 1 %-ը:

Նշվում է, որ տեսանյութերի 98 %-ը հեռացվել է նախքան օգտատերերի բողոքը դրանցից։ Մոտ 48 միլիոն հոլովակ արգելափակվել է արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված ավտոմատ մոդերացիայի համակարգով։

Ջնջված տեսանյութերի մեծ մասում՝ մոտ 44 %-ում, բլոգերները ցուցադրել են առողջության համար վտանգավոր գործողություններ: Հեռացվածների մեջ մյուս տարածված կատեգորիաները անօրինական և սեռական գործողություններով տեսահոլովակներ են եղել: Ընկերությունը ջնջել է նաև ապատեղեկատվություն պարունակող տեսանյութերը, որոնք սկսել են հայտնվել հարթակում Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։

 

Share This Article