Քաղաքացիական ազատությունների համաթիվ. Որո՞նք են առաջատար երկրները. ԻՆՖՈԳՐՖԻԿԱ

2 Min Read

 Աշխարհի տարբեր անկյուններում ընթացող հակամարտությունները վտանգում են համաշխարհային անվտանգությունը և կայունությունը։ ՄԱԿ-ի գագաթնաժողովին խոսքի իրավունք են ունենում կառույցի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները։ Այս տարվա բոլոր ելույթները վերաբերում էին աշխարհում տիրող պայթյունավտանգ իրավիճակին։

Անշուշտ, մենք հետևել ենք բոլոր երկրների ներկայացուցիչների ելույթներին և դրանցից առանձնացրել ենք Սալվադորի և Արգենտինայի նախագահի ելույթները։ Երկու երկրների ղեկավարներն էլ բավականին հետաքրքիր գաղափարախոսության կրող են, որի հիմքում տնտեսությունում պետության մասնակցության կամ դերակատարման գրեթե զրոյացումն է։

Երկու երկրների ղեկավարներն էլ համարում են, որ տնտեսությունների զարգացման հիմքը օրենքի գերակայության, սեփականության իրավունքի պաշտպանության, բազմաթիվ ազատությունների ապահովման և պետության՝ տնտեսության միջամտության բացառման ապահովումն է։ Արգենտինայի նախագահը նույնիսկ ժամանակին պատրաստվում էր հրկիզել երկրի Կենտրոնական բանկը։

Տնտեսություններում լիբերալ մոտեցումների գործարկման արդյունքը կարող է հանգեցնել առավել արդար աշխարհի ձևավորմանը։


Հայաստանի և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների տնտեսական կապերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Այս պարագայում հետաքրքիր է ուսումնասիրել աշխարհում քաղաքացիական ազատությունների համաթիվը, որը նկարագրում է երկրներում առանցքային ազատությունների պահպանումը և օրենքի գերակայությունը։

Այս համաթիվը ցույց է տալիս մարդկանց բավարարվածության աստիճանը երկրում ազատությունների պահպանման տեսանկյունից։

Համաթիվը տատանվում է 0-10 բալ համակարգում, որտեղ որքան փաստացի ցուցանիշը մոտ է 10 բալին այնքան հասարակության բավարարվածության աստիճանը բարձրանում է։

Այս առումով ունենք հետևյալ վիճակագրությունը․

2023թ․ 10 բալ մակարդակ հաստատվել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ իրապես հնարավոր է դարձել ապահովել տնտեսության զարգացման կայունություն բավականին երկար ժամանակահատվածի համար։

9․71 բալ արդյունք է նկատվում  Կոստա Ռիկայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում և Ուրուգվայում։

9․41 բալ արդյունքով երրորդ հորիզոնականում են Դանիան, Գերմանիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան և Թայվանը։

    • Ամփոփելով բերված վիճակագրությունը` կարող ենք փաստել, որ մեծ հավանականությամբ տնտեսության կայուն զարգացում կկարողանան ապահովել այն երկրները, որտեղ պահպանվում են քաղաքացիական ազատությունները, որոնք խթաններ են ստեղծում տնտեսության մասնակիցների համար` կայացնելու առավել ռացիոնալ և վստահ որոշումներ։        

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով