6,9 մլրդ դոլար նոր հատկացում` փոքր տրամաչափի ռումբեր արտադրելու համար

1 Min Read

Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ ՊՆ-ն Boeing ընկերությանը հատկացրել է 6,9 մլրդ դոլար, որպեսզի ընկերությունը արտադրի փոքր տրամաչափի ռումբեր: Այս ռումբերը տրամադրվելու են Ուկրաինային, Բուլղարիային և Ճապոնիային:

Նախագահ Ջո Բայդենի նախագահության սկզբից ԱՄՆ-ը Ուկրաինա է ուղարկել ավելի քան 56,9 մլրդ դոլարի ռազմական օգնություն։

Վլադիմիր Պուտինը այս ամենին պատասխանել է մեկ նախադասությամբ` նշելով, որ նոր սպառազինությունների մատակարարումը չի փոխի իրավիճակը ճակատում, այլ ընդամենը կերկարացնի հակամարտությունը։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով