Աշխարհի առջև ծառացած բազում խնդիրները չեն ստանում իրենց լուծումը։ Դրա հիմնական պատճառներից մեկը տնտեսական շահն է։ Այսինքն, կան շրջանակներ, որոնց չափազանց ձեռք է տալիս տարատեսակ խնդիրների առկայությունը։ Օրինակ, աշխարհում տեղի ունեցող ռազմական բախումների հետևանքով ծախսվում են հսկայական գումարներ, որոնցից օգտվում են կոնկրետ շրջանակներ։
Իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև թմրամիջոցների առքուվաճառքի շուկան, որտեղ ևս մեծ գումարներ են շրջանառվում։ Երբեմն թմրամիջոցների շրջանառությունը գաղտնի համաձայնեցվում է անգամ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Թմրամոլությունը բավականին տարածված է նաև Հայաստանում։ Դրա դեմ մղվող պայքարի արդյունավետությունը խիստ վիճելի է։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ․ 2022թ․ համեմատ ապօրինի շրջանառությունից հայտնաբերված և առգրավված թմրամիջոցների ծավալները աճել է 82%-ով՝ կազմելով 217,807 գրամ։
Այս ծավալներում գերակշռել են հետևյալ թմրամիջոցները․
Շրջանառվող թմրամիջոցների ընդհանուր ծավալներում 55% մասնաբաժին ունի կանեփը։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է մարիխուանա թմրամիջոցը`24% մասնաբաժնով։
Երրորդ տեղում է կանեփի բույսը` 7% մասնաբաժնով։ 5% մասնաբաժին ունի մետամֆետամինը, 4% մասնաբաժին՝ հերոինը, և 2%՝ հաշիշը։
Թմրանյութերի ապօրինի շրջանառություն՝ կրիպտոարժույթների և էլեկտրոնային դրամապանակների միջոցով
Թմրամիջոցների դեմ պայքարի մասով քաղաքականություն մշակողները հիմնականում կենտրոնանում են պահանջարկի վրա, սակայն պակաս կարևոր չէ առաջարկի մասը, որը ոչ միայն պետք է սահմանափակվի ձերբակալություններով և առգրավումով, այլ թմրամիջոցների բիզնեսը ինքնին պետք է դառնա անհրապույր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում