Թմրանյութերի ապօրինի շրջանառություն՝ կրիպտոարժույթների և էլեկտրոնային դրամապանակների միջոցով

1 Min Read

Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթով և էլեկտրոնային դրամապանակների միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառություն: Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«8 քրեական քրեական վարույթով արձանագրվել է 5 միլիարդ 592 միլիոն 541 հազար դրամի թմրանյութերի ապօրինի շրջանառություն կրիպտոարժույթների և էլեկտրոնային դրամապանակների միջոցով։ 15 անձանցից 6-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան»,- հաղորդել է Վարդապետյանը։

 

 

 

Share This Article