Հունիս-օգոստոս ամիսներին որքա՞ն ռուս զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա

1 Min Read

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տվյալներ է հրապարակել հունիս-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիա մեկնած ռուս տուրիստների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ այդմ՝ Թուրքիայի մեկնած ռուս զբոսաշրջիկների թիվը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 2.73 մլն:

Նշվում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի, նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 7 տոկոսանոց աճ։ Իսկ առհասարակ կորոնավիրուսի համաճարակից հետո համարվում է ամենաբարձր ցուցանիշը։

Ռուսական «RBC» օրաթերթի համաձայն՝ Թուրքիան ռուս տուրիստների համար ամենանախընտրելի վայրերից մեկն է և շարունակում է մնալ այդպիսին:

Կիսվեք այս հոդվածով