Թուրքական «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքն ասել է, որ թուրքական բանկերի կողմից ռուսական «Միր» համակարգի օգտագործման դադարեցումը դինամիտ կլինի զբոսաշրջության և թուրքական տնտեսության համար։ Գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական պետական Halkbank, Ziraat Bank և VakıfBank բանկերը որոշել են դադարեցնել ռուսական Mir վճարային համակարգի օգտագործումը։ Միևնույն ժամանակ, Ziraat Bank-ի ներկայացուցիչը հարցազրույցում ասել էր, որ բանկը ծանուցումներ չի ստացել Mir համակարգի օգտագործման դադարեցման մասին, Halkbank-ի և VakıfBank-ի ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են նաև, որ իշխանությունների կողմից ծանուցումներ չեն եղել։
Թուրքիայում Mir քարտերի օգտագործման հնարավոր որոշման մասին նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր անցյալ շաբաթ՝ ասելով, որ այն այս որոշումը «պայթուցիկ է» թուրքական զբոսաշրջության և տնտեսության դեմ: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն, այս պարագայում, պատժամիջոցները են նաև Թուրքիայի դեմ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել է, թե Կրեմլը թուրքական պետական բանկերի որոշումը՝ հրաժարվելու ռուսական վճարային համակարգի կիրառումից, համարում է պարտադրված՝ երկրի վրա ԱՄՆ աննախադեպ ճնշման և երկրորդական պատժամիջոցների սպառնալիքների պատճառով։
Սեպտեմբերի կեսերին հրապարակվեց ԱՄՆ գանձապետարանի փաստաթուղթը, ըստ որի՝ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս ռուսական NSPK համակարգի և Mir համակարգի օգտագործմանն աջակցելու համար։
Միաժամանակ, Ռուսաստանում մտադիր են շարունակել երկխոսությունը արտերկրում՝ Mir քարտերի ընդունման աշխարհագրության ընդլայնման շուրջ։ Բացի այդ, Visa և Mastercard համակարգերը մարտ ամսին դադարեցրել են իրենց աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում