Հայաստանի Հանրապետության համախառն պարտքի ծավալներում զգալի դերակատարում ունի ներքին պետական պարտքը։ Վերջինիս ծավալները 2024թ․ հունիսի վերջի դրությամբ 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ աճել են 6%-ով կազմելով մոտ ֏2․3 տրլն։
Նեքրին պարտքի ծավալների գրեթե 90%-ը 2024թ․ հունիսի վերջի դրությամբ ձևավորվել է ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին։
Շրջանառվող գանձապետական պարտատոմսերի ծավալներում ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերի մասնաբաժինը կազմել է 7%։
2024թ․ հունիսի վերջի դրությամբ շրջանառվող գանձապետական պարտատոմսերի ծավալների կառուցվածքին կարող ենք ծանոթանալ ստորև․
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, շրջանառվող գանձապետական պարտատոմսերի ընդհանուր ծավալներում մոտ 59% մասնաբաժին ունեն երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը և մոտ 35% մասնաբաժին՝ միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը։
Որքա՞ն է կազմում Հայաստանի արտաքին պարտքը. ՀՀ հիմնական վարկատուները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Գանձապետական պարտատոմսերի գրավչությունը մեծապես պայմանավորված է դրանց ունեցած եկամտաբերությամբ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ պարտատոմսերի եկամտաբերությունը 2024թ․ հունվար-հունիս ժամանակահատվածում ցուցաբերել է նվազման միտում։ Այն պարագայում, երբ 2024թ․ հունվարին եկամտաբերությունը կազմում էր 10․87%, որը նվազել է 2023թ․ նույն ամսվա համեմատ մոտ 7%-ով, ապա 2024թ․ հունիսին պարտատոմսերի եկամտաբերությունը հաստատվել է 9․54% մակարդակում, որը 2023թ․ հունիսի համեմատ նվազել է 18%-ով, իսկ 2024թ․ հունվարի համեմատ՝ 1․33 տոկոսային կետով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում