Որքա՞ն է կազմում Հայաստանի արտաքին պարտքը. ՀՀ հիմնական վարկատուները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

ՀՀ պետական պարտքի ծավալները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։
Վիճակագրական տվյալների համաձայն 2024թ․ հունիսի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է $6․3 մլրդ: Վերջինս 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ նվազել է 3․9%-ով։

Վարկային և փոխառության պայմանագրերով ձևավորված ՀՀ արտաքին պետական պարտքի ծավալները կազմել են $4․8 մլրդ։ Վերջինս կազմում է արտաքին պետական պարտքի 77%-ը։

Վարկային և փոխառության պայմանագրերով ձևավորված ՀՀ արտաքին պետական պարտքի ծավալները 2024թ․ հունիսի վերջին 2023թ․ դեկտեմբերի վերջի համեմատ նվազել են 4․9%-ով։

Վարկային և փոխառության պայմանագրերով ձևավորված ՀՀ արտաքին պետական պարտքի ծավալները ձևավորվել են՝

  • բազմակողմանի վարկային ծրագրերի՝ 76%,
  • երկկողմանի վարկային ծրագրերի՝ 23%,
  • առևտրային բանկերից ստացված վարկերի՝ 0,2% հաշվին։

Վերոնշյալ 3 աղբյուրներից յուրաքանչյուրն իր մեջ ներառում է առանձին վարկատուների, որոնցից խոշորներին ներկայացնենք ստորև․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2024թ․ հունիսի վերջի դրությամբ բազմակողմանի վարկային ծրագրերի ընդհանուր ծավալներում զգալի մասնաբաժին՝ 45%, ունի Համաշխարհային բանկը, որի մասով վարկի ծավալները կազմում են $1․7 մլրդ։

Բազմակողմանի վարկային ծրագրերում 23% մասնաբաժին ունի Ասիական զարգացման բանկ. 2024թ․ հունիսի վերջի դրությամբ վարկի ծավալները կազմում են մոտ $860 մլն։

Երկկողմանի վարկային ծրագրերի ընդհանուր  ծավալներում Գերմանիան ունի 43% մասնաբաժին, որը կազմում է մոտ $486 մլն:

Ռուսաստանը՝ 23%, որի կողմից տրամադրված վարկերի ծավալները կազմում են մոտ $259 մլն, և 21%՝ Ֆրանսիան, որի պարագայում տրամադրված վարկերի ծավալները կազմել են $235 մլն։

Առևտրային բանկերից ստացված վարկերի ընդհանուր ծավալներում 59% մասնաբաժին ունի ավստրիական Էռստե բանկը և 34% մասնաբաժին՝ ավստրիական մեկ այլ՝ Ռայֆազն բանկը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով