Պեկինը կտրականապես դեմ է չինական ապրանքների համար ԱՄՆ-ի մաքսատուրքերի բարձրացմանը։ Այսօր է այս մասին հայտարարություն տարածել Չինաստանի առևտրի նախարարությունը՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ շտկել իր «սխալ արարքները» և չեղարկել չինական ապրանքների վրա սահմանված բոլոր մաքսատուրքերը: Փոխանցում է Reuters-ը։
«Չինաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ չինական ընկերությունների շահերը վճռականորեն պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում