Euronews. Չինաստանում Bentley-ի վաճառքը նվազել է. Ո՞ր տեղում է ընլերությունը վաճառքների ծավալով

1 Min Read

Շքեղ դասի ավտոմեքենաներ արտադրող Բենթլի (Bentley) ընկերությունը հայտնել է, որ 2023 թվականին վաճառքները նվազել են: Սա մասամբ պայմանավորված է Չինաստանում սպառողական ապրանքների վաճառքի դանդաղեցմամբ, որտեղ վաճառքը նվազել է 18%-ով,- հայտնում է Euronews-ը:

Բրիտանական ավտոարտադրողը հայտնել է, որ անցյալ տարի վաճառել է 13 560 լյուքս դասի ավտոմեքենա՝  2022 թվականի համեմատ 11%-ով ավելի քիչ:

Bentley-ին հայտարարել է, որ շուկայական բարդ պայմանները դեռ պահպանվում են: Չնայած դրան՝ Ասիայի տարածաշրջանում գրանցվել է վաճառքի 5% աճ, իսկ Մերձավոր Արևելքում, Հնդկաստանում և Աֆրիկայում աճը կազմել է 2%:

Ընկերությունը պարզել է, որ շքեղության անհատականացման նկատմամբ մարդկանց հետաքրքրությունն, ավելի, քան երբևէ, աճել է։

Ամենագնաց Bentayga մոդելը շարունակում է մնալ Bentley-ի թիվ 1 վաճառվող մեքենան, որը կազմում է ընդհանուր վաճառքի 44%-ը:

Չնայած Մեծ Բրիտանիայի վաճառքները նույնպես 18%-ով նվազել են, Bentley-ին դեռ շարունակում է հիբրիդային մոդելներով գրավել գնորդներին: 2023 թվականին գնորդների 27%-ը գնել է հիբրիդային տարբերակ:

Մեկնաբանելով համաշխարհային վաճառքի արդյունքները՝ Bentley Motors-ի գործադիր տնօրենն ասել է, որ իրենք ևս ապահովագրված չէին բարդ շուկայական պայմաններից: Չնայած դրան, ընկերությունն իր վաճառքներով կարողացել է պատմության մեջ գրավել 3րդ տեղը և մուտք գործել 2024 թվական ՝ վաճառքի բարձր ցուցանիշներով։

Bentley-ի մեքենաները վաճառում են աշխարհի ավելի քան 63 երկրներում։

 

 

 

Share This Article