Շվեյցարական ընկերությունը 720 հազար դոլար կվճարի ԱՄՆ պատժամիջոցների խախտման համար

27 Սեպտեմբերի, 2022
1 Min Read
Շվեյցարական ընկերությունը 720 հազար դոլար կվճարի ԱՄՆ պատժամիջոցների խախտման համար

Շվեյցարական Indosuez ֆինանսական ընկերությունը, համաձայն ԱՄՆ գանձապետարանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, կվճարի ավելի քան 720 հազար դոլար տուգանք՝ ԱՄՆ պատժամիջոցները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ փաստաթղթի համաձայն՝ Indosuez-ը համաձայնել է վճարել 720258 դոլար։ Դա թույլ կտա նրան խուսափել պատասխանատվությունից Կուբայի, Ուկրաինայի, Իրանի, Սուդանի և Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմների ակնհայտ խախտումների համար։

Ամերիկյան ֆինանսական դեպարտամենտը կարծում է, որ Indosuez-ը, մասնավորապես, դոլարով գործարքներ է իրականացրել 17 հաճախորդների անունից, որոնց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ։ Այդ հաճախորդների մի մասը, ըստ ԱՄՆ գանձապետարանի, գտնվել է ռուսական Ղրիմում։ Այս առնչությամբ մանրամասներ չեն հաղորդվում։

Ինչպես երևում է փաստաթղթից, Indosuez-ի այս հաճախորդները ամերիկյան ֆինանսական համակարգի օգնությամբ իրականացրել են ավելի քան 1 մլն դոլարի առևտրային գործարքներ։ Ընկերությունը նաև թույլ է տվել նրանց գնել ամերիկյան արժեթղթեր ։ ԱՄՆ իշխանությունները այս և այլ գործողությունները, որոնք իբր տեղի են ունեցել 2013 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, համարել են իրենց կողմից սահմանված պատժամիջոցների խախտում։

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն