Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։
![](https://banksnews.am/wp-content/uploads/2024/05/converse-970x250-c360.webp)
Օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500 000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից։
Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց միջև անկանխիկ ձևով նշված և մյուս գործարքների իրականացումը, վերահսկողությունը և պատասխանատվությունների շրջանակը ներկայացվում է տեղեկատվական հոլովակում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում