Ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում

1 Min Read

Նոյեմբերի 18-ից մեկնարկել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարի շաբաթը: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` նաև որպես կերային հավելում:

Այս խնդրի դեմ պայքարի արդյունավետ միջոցը կենդանիների խնամքը, հսկողությունն ու հիվանդությունների կանխարգելումն է, ինչը նվազեցնում է վարակների տարածումը, կանխում միկրոօրգանիզմների փոխանցումը՝ այդպիսով կրճատելով հակաբիոտիկների նշանակման պահանջը և կանխում այդ դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:

Share This Article