Հայաստանի և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների տնտեսական կապերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Կազանում հոկտեմբերի 22-24-ն անցկացվելիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով։

Հետաքրքիրն այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը ևս հետաքրքրություն են ցուցաբերել ԲՐԻԿՍ-ի հանդեպ։

Սակայն ի՞նչ շահեր ունի Հայաստանը ԲՐԻԿՍ-ում։ Թուրքիան և Ադրբեջանը կարող են տարատեսակ առաջարկներ անել՝ օգտագործելով իրենց հնարավորություններն ու ռեսուրսները՝ տարածք, հանածոներ, արդյունաբերություն և այլն։ Ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել Հայաստանի և ԲՐԻԿՍ երկրների միջև առկա տնտեսական կապերը արտահանման, ներմուծման և այդ երկրների՝ ՀՀ իրական և ֆինանսական հատվածներում կատարված ներդրումների  մասով․

Վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ ԲՐԻԿՍ-ի միայն մեկ անդամի հետ է Հայաստանը խոր տնտեսական կապերի մեջ։ Դա մեզ համար նորություն չէ։

Մասնավորապես, 2024թ․ առաջին կիսամյակում ՀՀ արտահանման ծավալներում ՌԴ մասնաբաժինը կազմել է 17․9%, իսկ ներմուծման ծավալներում՝ 66․4%։

Ռուսաստանի մասնաբաժինը ՀՀ իրական հատվածում իրականացված նեդրումների մաքուր պաշարների ծավալներում 2024թ․ մարտի վերջի դրությամբ կազմել է 29․83%, իսկ ֆինանսական հատվածում՝2․64։

Մյուս երկիրը, որի հետ Հայաստանը տնտեսական կապեր ունի Չինաստանն է, որի մասնաբաժինը ՀՀ արտահանման ծավալներում կազմել է 9%, իսկ ներմուծման ծավալներում՝6․6%։

Բրազիլիայի և Հնդկաստանի հետ կան արտահանման և ներմուծման որոշակի ծավալներ, սակայն դրանց տեսակարար կշիռը համապատասխանաբար ՀՀ արտահանման և ներմուծման ծավալներում բավականին աննշան է։

Հայաստանը Հնդկաստանի հետ ունի նաև ռազմական ոլորտում բավականին սերտ կապեր։



  • Ամփոփելով` կարող ենք փաստել, որ ԲՐԻԿՍ-ում լինել և չլինելը դժվար թե էապես փոխի Հայաստանի և կազմակերպության հիմնադիր երկրների միջև ձևավորված կապերը։ Այդուհանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ներկա իշխանությունների որդեգրած քաղաքականության կենտրոնում, այնուամենայնիվ, շարունակում է զգալի դերակատարում ունենալ Ռուսաստանը։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով